|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը։
Նման ձևաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է Արմենիկում դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 մլն դրամ բյուջեի շրջանակում իրականացված աշխատանքները, այդ թվում` 150 հիվանդի բուժման արդյունքներն ու արդյունավետությունը։
Զեկույցի քննարկման արդյունքում, գնահատելով ծրագրի արդյունավետությունը, անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի։