Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցում աշխարհի 13 պետություններ ընդգրվել են «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցուցակում: Դրանք են` Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Էրիթրեան, Նիգերիան, Սուդանը, Իրանը եւ Իրաքը:
Փաստաթղթում նշվում է, որ մտահոգիչ է վիճակը նաեւ Եգիպտոսում, Թուրքիայում, Աֆղանստանում, Բելառուսում, Կուբայում, Ռուսաստանում, Վենեսուելայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Լաոսում, Սոմալիում եւ Տաջիկստանում:
Զեկույցում անդրադարձ կա տարբեր երկրներում Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող բռնությունների և իրավունքների սահմանափակման դեպքերին: Մասնավորապես` նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել բոլոր կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու համար:
Բացի այդ` թուրքական օրենքները կրոնական փոքրամասնություններին հնավորություն չեն տալիս հանդես գալու որպես իրավաբանական անձ:
Ըստ զեկույցի` Թուրքիայում տարբեր պատրվակներով բռնագրավվել է կրոնական փոքրամասնություններին` հայերին, հույներին, հրեաներին եւ կաթոլիկներին պատկանող գույքը, Հայ Առաքելական եկեղեցին, որպես ամենամեծ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ, չունի իր հոգեւոր վարժարանը, ավելին` Հայոց պատրիարքի` Թուրքիայի համալսարաններից մեկում աստվածաբանության ֆակուլտետ հիմնելու մասին դիմումը մնացել է անպատասխան:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Հայոց պատրիարքը էլեկտրոնային փոստով օրական մոտ 300 սպառնալիք է ստանում, նաեւ հարձակումներ են կատարվում քրիստոնյա հոգևորականների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: