|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրությունում փոփոխություն անելու որոշումը. այդ փոփոխությունը վերաբերում է նախագահի լիազորությունները սահմանափակելուն:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, փոփոխություն կատարելու նախագծի քննարկումը տևել է մոտ չորս ժամ, այնուհետև քվեարկության ժամանակ ներկա բոլոր 135 պատգամավորները կողմ են քվեարկել դրա ընդունմանը: Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ի ձայները:
Նշվում է, որ, համաձայն այս փոփոխության, նախագահն իրավունք է ստանում ցանկացած պահի խորհրդարանը ցրելու` ընտրություններից կես տարի հետո և հաջորդ ընտրություններից կես տարի առաջ, ինչը ներկայիս օրենսդրությամբ արգելվում է: Սակայն նախագահը կորցնում է առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը ցրելու, ինչպեսև այն անփոփոխ թողնելու իրավունքը:
Նշենք, որ դեռևս փետրվարի վերջին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այս նախագծի վերաբերյալ համաձայնություն ստանալու առաջարկ էր արել Սահակաշվիլին, ով էլ ի պատասխան դրա որոշել էր հրաժարվել պետանվտանգության հատուկ ծառայությունից: