կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 22:12
Քաղաքական

Գաղտնի բանակցություններ

Գաղտնի բանակցություններ

Վերջին երկու ամիսներին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները՝ իշխանություն և, այսպես կոչված, «արմատական ընդդիմություն» երկխոսություն-համագործակցությունը, կարծես, արդեն դադարել է նորություն լինել Հայաստանի քիչ թե շատ մտածող որևէ քաղաքացու համար:

Մեզ հայտնի են դարձել նաև այդ համագործակցության ձևաչափի որոշ մանրամասներ: Մոտ երկու ամիս առաջ սկսված և ընթացող բանակցությունների ընթացքում իշխանությունը ներկայացնում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահության շրջանում զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը, իսկ ընդդիմությունը՝ նույն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լևոն Զուրաբյանը:

Բանակցությունները սկսվել են ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պահանջով և այժմ էլ ընթանում են նրա միջնորդությամբ: Բանակցությունների անցած շրջանում համաձայնեցվել են ընդդիմության այն երեք պահանջները, որոնք իշխանությունը կատարելու է մինչև մայիսի վերջը, իսկ այժմ ընդդիմության ներկայացուցիչը համառորեն փորձում է քննարկման առարկա դարձնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացման` ընդդիմության պահանջը:

Այժմ թերևս հասկանալի է, թե ինչու երկխոսողների մոտ, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց մեր միամիտ ՄԻՊ-ի՝ որպես միջնորդ հանդես գալու չհրահանգավորված ինքնաառաջադրումը: