|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սաուդյան «Էլաֆ» կայքը, որի խմբագրությունը գտնվում է Լոնդոնում, իր աղբյուրներին հղումով հայտնել է, որ հանգստյան օրերին Ամմանում, հորդանանյան կողմի միջնորդությամբ, բանակցություններ են կայացել Իրանի և Իսրայելի ներկայացուցիչների միջև, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները Սիրիայի հարավային շրջաններում:
Թերթը պնդում է, որ իրանցիները խոսք են տվել չմասնակցել Սիրիայի հարավում ռազմական գործողություններին` Իսրայելի հետ սահմանից ոչ հեռու: Իսրայելցիները, իրենց հերթին, խոստացել են չմիջամտել ռազմական գործողություններին, եթե դրանց չմասնակցեն իրանական ուժերը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ը: