Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի կառավարությունը Բեռլինում գաղտնի բանակցություններ է վարել Թուրքիայի հետ, չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմանը՝ փոխել Սբ. Սոֆիայի տաճարի կարգավիճակը: Բանակցությունները հայտարարվել են նախօրեին` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից:
«Մենք Հունաստանի հետ երկխոսություն սկսեցինք մեր նախագահի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի միջև կայացած հեռախոսազրույցից հետո։ Նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, մեր նախարարության գործընկերները Բեռլինում էին։ Տեղի է ունեցել Գերմանիա-Հունաստան-Թուրքիա եռակողմ բանակցություններ։ Նշանակում է, որ ցանկության դեպքում կկարողանանք բանակցություններ վարել», - լրագրողներին հայտարարել է Չավուշօղլուն. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունական կողմից բանակցություններին մասնակցել է Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի ղեկավար Էլենի Սուրանը, իսկ գերմանական կողմից կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յան Հեկերը:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը չի թաքցրել, որ հանդիպումը կայացել է, բայց պնդել է, որ դրանք բանակցություններ չեն: Հունական պետական AMNA լրատվական գործակալությունը վկայակոչելով կառավարական աղբյուրներին հաստատել է, որ Բեռլինում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Հունաստանի, Թուրքիայի և Գերմանիայի միջև:
Հունաստանում լրատվամիջոցները նշում են, որ Չավուշօղլուի հայտարարություններից հետո «կառավարական աղբյուրները» հաստատել են եռակողմ հանդիպումը: Հունաստանում չեն բացառում, որ հանդիպումը արտացոլում է Գերմանիայի անհանգստությունը Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում իրավիճակի վատթարացման վերաբերյալ և կարող է ցույց տալ, որ ցանկանում է միջնորդի դեր ստանձնել հույն-թուրքական հարաբերություններում:
Հունական ընդդիմությունը պահանջել է այս հարցում պարզաբանումներ ստանալ Միցոտակիսի կառավարությունից։