կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 02:47
Քաղաքական

Ոչ թե պատմական սխալ, այլ զոհերի հիշատակի անարգանք

Ոչ թե պատմական սխալ, այլ զոհերի հիշատակի անարգանք

ԱՄՆ Իլինոյս նահանգից ընտրված կոնգրեսական Ռոբերտ Դոլդը եւ Կալիֆոռնիա նահանգից ընտրված կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանությունը ներառել պետդեպարտամենտի կայքում զետեղված` Հայաստանի եւ Թուրքիայի պատմության մեջ. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Ապրիլի 15-ին գրված նամակում կոնգրեսականները նշում են, որ անգամ ԱՄՆ նախագահ Օբաման է իր ապրիլքսանչորսյան ուղերձում, թեեւ չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, ասել, որ 1915-ին 1,5 միլիոն հայ է կոտորվել Օսմանյան կայսրությունում:

Ըստ նրանց` հայ եւ թուրք ժողովուրդների ընդհանուր պատմության այդ ողբերգական էջի բացթողումը ոչ միայն պատմական սխալ է, այլեւ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի անարգում:

Կոնգրեսականները նաեւ կոչ են արել Քլինթոնին` միանալ Օբամային եւ ապրիլի 24-ին արտասանել «ցեղասպանություն» բառը: Նրան համարում են, որ այդպիսով Օբաման կկատարի իր նախընտրական խոստումը. «Հայոց ցեղասպանությունը հայտարարություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ անհերքելի պատմական փաստ: Որպես սենատոր` ես քաջալերում են Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումը, որպես նախագահ` ես կճանաչեմ այն»:

Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ամբողջ հայկական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին իրենց նախաձեռնության համար: