Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք եկել եք՝ ձեր գործատուի առաջ և հաշվետվություն եք տալիս. հստակ հարց եմ տալիս, ո՞ւր է ձեր նախարարը, ինչո՞ւ լայաղ չի արել գալ ստեղ, անընդունելի է այս ամեն ինչը՝ ըստ Yerkir.am-ի վրդովմունք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, որտեղ քննարկում էին այն խնդիրները, որոնք տեղ են գտել Հաշվեքննիչ պալատի եզրակացություններում։
Արթուր Խաչատրյանը վիրավորական համարեց, որ ԱԺ երկու հանձնաժողով՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, դրանց երկու նախագահները, շուրջ 10 պատգամավոր՝ ԱԺ-ի 10 տոկոսը, Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը նստած հարց են քննարկում, Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը ենթադրություն է անում, հանձնաժողովների նախագահները փորձում են այդ ենթադրությունը հիմնավորել կամ ոչ, և Առողջապահության նախարարության ներկայացուցիչը բարի հայացքով նայում է, որովհետև ինքն էլ չի կարողանում հարցերին սպառիչ պատասխան տալ։
«Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ՝ ո՞ւր է ձեր նախարարը, կոնկրետ հարց եմ տալիս՝ ո՞ւր է ձեր նախարարը․ սա խորհրդարանական պետություն է, խորհրդարանը ձևավորել է կառավարություն, դուք պատասխանատու եք խորհրդարանի առաջ։ Դուք եկել եք՝ ձեր գործատուի առաջ և հաշվետվություն եք տալիս. հստակ հարց եմ տալիս՝ ո՞ւր է ձեր նախարարը։ Ոչ թե անհասկանալի, այլ վիրավորական բան է տեղի ունենում»,-փաստեց նա։
Արթուր Խաչատրյանը առաջարկեց լսումները հետաձգել, երկու հանձնաժողովների նախագահների անունից նամակ գրել առողջապահության նախարարին, հրավիրել նիստի և քննարման նոր օր նշանակել։ Որոշվեց հենց այդպես էլ անել․ նիստը հետաձգվեց մինչև հաջորդ ուրբաթ՝ երբ նախարարը կներկայանա և կպատասխանի հարցերին։
Մանրամասն՝ տեսանյութում․