Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլիասը հայտարարել է, որ իր թիմին կհաջողվի հաղթել «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի եզրափակիչում. տեղեկացնում է Marca-ն:
«Այդ տիտղոսը շատ կարևոր է մեզ համար, «Ռեալը» պարզապես չի կարող թույլ տալ իրեն պարտվել, քանի որ մենք արդեն 17 տարի է, ինչ չենք կարողանում հաղթել այդ մրցաշարում: Այդ հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի մեր թիմի համար: Թիմակիցներս համոզված են, որ եկել է գավաթներ նվաճելու ժամանակը: «Բարսային» հաղթելու համար մենք պետք է ողջ խաղի ընթացքում ծայրահեղ կենտրոնացած գործենք»,- հայտարարել է Կասիլիասը:
Հիշեցնենք, որ այդ մրցավեճը կայանալու է ապրիլի 20-ին Վալենսիայում: