Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀ իշխանությունները շարունակում են մոլորեցնելու և փափուկ բարձ դնելու քաղաքականությունը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասով․ հայտարարվում է, որ ներկա երկխոսության գործընթացը առանց նախապայմանների է, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թուրք-ադրբեջանական նախապայմանները բավարարվել են, կամ գտնվում են բավարարման փուլում։ Այս ամսին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Սուտ է նաև այն պնդումը, թե Թուրքիան բարիդրացիական է տրամադրված և որպես դրա ապացույց ներկայացվում են օդանավակայանում հայ ուղևորներին ծաղիկներ նվիրելը և այլն։ Իրականությունը այն է, որ Թուրքիան մի ձեռքով գրում է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները պատրաստ է կարգավորել առանց նախապայմանների, իսկ մյուս ձեռքով վավերացնում է «Շուշիի հռչակագիրը», որտեղ մատնանշված են ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի, մեր տարածքներին և սահմաններին, հայոց ցեղասպանությանը վերաբերող կետերի դեմ լուրջ մարտահրավերներ, ինչպես նաև նշված է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, որը նույնպես ոտնձգություն է ՀՀ ինքնիշխանության դեմ»,- ասաց Թևանյանը նշելով, որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել։
Մանրամասն՝ տեսանյութում։