Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մեր հասարակության մեջ տիրում է համընդհանուր նիհիլիզմ, ինչի պատճառով էլ Հայաստանն այդքան ցածր ցուցանիշներ ունի. անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած` երկրների ցանցային պատրաստվածության ցուցանիշին, որտեղ Հայաստանն աշխարհում 109-րդն է, ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը` հավելելով, սակայն, որ Հայաստանի իրական տեղը 70-80-րդ մակարդակում է:
«Անհատներին եւ մասնավոր ընկերություններին հարցումներ են արվում, եւ բոլորիս էլ պարզ է, թե ինչ պատասխաններ են հիմնականում տալիս այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանում ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը օբյեկտիվորե՞ն կլրացնի եւ կառավարությանը կքննադատի՞, իհարկե` ոչ: Իսկ Հայաստանում այդ խնդիրը չկա. ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի ասում, որ եթե գրեմ` անկատարություն կա, ինչ-որ մեկը վաղը ինձ կասի` ինչու ես այսպես բան գրել»,- եզրակացրեց Հ. Մուսայելյանը` շեշտելով, որ Հայաստանն աշխարհի 10 երկրներից մեկն էր, որ կիրառեց 4G տեխնոլոգիաները: «Սինոփսիս Արմենիայում» էլ կիրառվում են ամենաարդիական էլեկտրոնային ավտոմատ նախագծման տեխնոլոգիաները, որ գոյություն ունեն աշխարհում:
Հ. Մուսայելյանի խոսքով` զեկույցը շատ կարեւոր է ընդհանուր եզրահանգումներ անելու համար, բայց դեռեւս չի նշանակում, որ մենք աշխարհում մի այնպիսի տեղ ենք զբաղեցնում, որ պիտի ծաղրանքի առարկա դառնանք:
ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանն էլ նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունենք լուրջ ռեսուրսներ, սակայն դրանք դեռեւս ճիշտ եւ արդյունավետ չեն կառավարվում: