Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Երբ Ադրբեջանի ճնշմամբ անցած տարի ԼՂՀ տարածքներում փաստահավաք առաքելություն պետք է անցկացվեր, Բաքուն պնդեց, որպեսզի դիտարկման առարկա դառնա նաեւ այնտեղ ադրբեջանական մշակութային արժեքների վիճակի հարցը:
Նպատակն առավել քան պարզ էր`ձեւավորել հայ վանդալի կերպար: Եվ այդ ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ջուղայում հայկական խաչքարերը գազանաբար ջարդելու, Ադրբեջանում հայկականը հիշեցնող ամեն ինչ ոչնչացնելու պետական քաղաքականության ֆոնի վրա:
Ու մինչ Ադրբեջանը գործում է ծրագրված հետեւողականությամբ, մերոնք կամ այդ նախաձեռնությունները չեզոքացելու անհաջող փորձեր են անում, կամ էլ զբաղված են` հարցը միջազգայնացնելու պատասխանատվությունն իրար վրա գցելով:
Միջազգային մեկ-երկու կառույցում առանձին նախաձեռնություններով հայտարարություններ հնչեցնելուց այն կողմ չենք անցել, պետական մակարդակով որեւէ էական արդյունք չենք ապահովել: Եվ բացարձակապես նշանակություն չունի՝ ո՞րն է պատճառը՝ պետական պատասխանատու գերատեսչությունների, մասնավորապես` արտգործնախարարության անգործությո՞ւնը, անտարբերությո՞ւնը, թե՞ ապաշնորհությունը:
Գուցե, սովորության համաձայն, այս դեպքում էլ վերեւից նոր հանձնարարական պետք է իջեցվի, որպեսզի իրավասու մարմիններն իրար անցնեն, նախաձեռնություններ ցուցաբերելու մրցույթներ անցկացնեն, հանկարծակի մեկը մյուսից պարտաճանաչ ու գործնական դառնան... Չէ՞ որ մեր երկրում միայն այդ դեպքում է ինչ-որ բան տեղից շարժվում: