կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-10 12:09
Իրավական

ԵՐԿԻՐ-ի դատը` ապրիլի 11-ին

ԵՐԿԻՐ-ի դատը` ապրիլի 11-ին

Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախկին լամպերի գործարանի մոտ) տեղի է ունենալու «Երկիր» օրաթերթի գործով երկրորդ դատական նիստը: Առաջին դատական նիստը կայացել էր մարտի 25-ին:

Հիշեցնենք, որ «Երկիր»-ն այս տարվա հունվարի 13-ին «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո անդրադարձել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին եւ գրել էր, որ վերջինս խորհրդարանում աչքի է ընկնում որպես «ստիլյագ», շարունակ գլուխ է գովում, թե ինքնաթիռներով գեղեցկուհիներ է բերում-տանում, հայտնի է որպես խաղատների մշտական հաճախորդ, շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի, իսկ ամեն անգամ ծեծվելուց հետո ամիսներով բուժվում է եւ չի հաճախում ԱԺ նիստերին, խոսում է մի քանի օտար լեզվով, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով:

Պատգամավորի կարծիքով` հոդվածում հրապարակվածը պարունակում է վիրավորանք եւ զրպարտություն, ինչը արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը: Այս պատճառով էլ Տիգրան Արզաքանցյանը դիմել է դատարան: