կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 02:08
Աշխարհ

Ինքնահրկիզվելու փորձ է արել

Ինքնահրկիզվելու փորձ է արել

Երեկ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ինքնահրկիզման փորձ է արվել: Քաղաքի ամենաբանուկ հատվածում` Ազգային պատկերասրահի եւ Թագավորական պալատի մոտակայքում մի մարդ այրել է իրեն:

Նրան անմիջապես տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն` կյանքի համար վտանգ ներկայացնող այրվածքներով: Ինքնահրկիզվողի ինքնությունը, նաեւ դրդապատճառները դեռ չեն բացահայտվել. տեղեկացնում է BNO News-ը: