|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երբ զրպարտությունը եւ վիրավորանքը դեռ քրեական հանցանք էին, դրանք նախատեսող հոդվածները ձեւական բնույթ ունեին. պրակտիկայում դրանցից օգտվողներ չկային: Պատճառն այն էր, որ այդ հոդվածներից օգտվելը նշանակելու էր լրագրողներին ազատազրկել արտահայտած մտքերի համար: Ոչ ոք պարզապես այդ բեռի տակ ընկնել չէր ուզում:
Սակայն այդ հոդվածների ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների նկատմամբ իսկական հետապնդումներ սկսվեցին: Արդյունքում՝ հանգեցինք աբսուրդի. փաստորեն, երբ վիրավորանքն ու զրպարտությունը քրեորեն պատժելի էին, լրատվամիջոցներն ավելի պաշտպանված էին, քան հիմա, երբ դրանք ապաքրեականացված են:
ՀՀ օմբուդսմենը երեկ դատավորներին կոչ է արել անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հարցերում առաջնորդվել մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող սկզբունքային մի քանի մոտեցումներով: Ու չի զլացել, հերթով նշել է այդ սկզբունքները:
Հարց է առաջանում` ինչո՞ւ այն ժամանակ, երբ իրականացվում էին այդ փոփոխությունները, դրանց կիրառման համար այնպիսի մեխանիզմներ չէին սահմանվում, որպեսզի ապահովեն այդ սկզբունքների պահպանումը, իսկ փոփոխությունները մի քանիսի ձեռքին դագանակ չդառնային ազատ խոսքը ճնշելու համար: