Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Արմատներով Բանգլադեշից անգլիացի գրող Մոնիկա Ալին գիրք է գրել արքայադուստր Դայանայի մասին:
«Չպատմված պատմություն» կոչվող գիրքը նկարագրում է, թե ինչ կլիներ, եթե Դայանան ոչ թե մահանար, այլ կեղծած լիներ իր մահը եւ նորովի սկսեր ապրել:
Դայանայի հուղարկավորության ժամանակ նրա եղբայր կոմս Սպենսերը նրան անվանեց «ժամանակի ամենահալածված մարդ»: Դայանան երազում էր արտերկիր մեկնել, նրան թվում էր, թե, բոլորից փախչելով, կկարողանա «նորմալ կյանք» ունենալ:
Ճոխ կյանքի մեջ նա հաճախ միայնակ էր զգում իրեն: Սա է այն պատմությունը, որը նկարագրված է «Չպատմված պատմություն»-ում:
«Իմ արքայադուստրը կեղծ կերպար է` հիմնված իրական Դայանայի կերպարի վրա: Նա իրականացնում է իր ցանկությունը եւ բնակություն է հաստատում ԱՄՆ փոքրիկ քաղաքում: Իմ հերոսուհին իր անցյալ կյանքի մասին ամսագրերում է կարդում: Նա տեսնում է, որ իր որդին համերգ է կազմակերպել Հայդ պարկում` իր հիշատակին նվիրված: Այն փխրուն խաղաղությունը, որ նա հաստատել է, պարբերաբար վտանգվում է այն մտքից, որ ինքը կորցրել է իր երեխաներին»,- ասում է Մոնիկան:
1995 թ. Panorama-ն գրել էր, որ Դայանան պատմել էր, թե «ամուսնության վաղ շրջանում ամուսնու ընկերները պնդում էին, որ ինքը հիվանդ է, անկայուն եւ պետք է մնա տանը, որ խայտառակ չլինի»: Արքայադուստրը իրականում երազում էր հասարակ կյանքով ապրել:
«Չպատմված պատմությունը» գրախանութներում կհայտնվի մարտի 31-ին եւ կվաճառվի 16.99 եվրոյով: