կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-08 23:19
Հասարակություն

Սիրելի կանանց

Սիրելի կանանց

Գարնան գալը իսկական տղամարդիկ զգում են Մարտի 8-ին։ Ինչքան էլ գերքաղաքականացված լինի մթնոլորտը, լարված լինի սոցիալական վիճակը, տնտեսական ճգնաժամն էլ խորանա, այդ օրը, անկախ զբաղմունքից ու քաղաքական հայացքներից, համոզմունքներից ու սոցիալական դիրքից, նրանք ուսերից թոթափում են առօրյան եւ միակ մտահոգությունը մնում է մեկը՝ ինչ նվիրել մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին, ինչպես արտահայտել նրանց նկատմամբ իրենց ուշադրությունը, սերն ու հարգանքը։ Չէ՞ որ ինչով էլ կյանքում զբաղվենք, նպատակը մեկն է՝ մեր հայրենիքում մեր սիրելի կանանց համար ստեղծել արժանապատիվ, ապահով ու բարեկեցիկ կյանքի պայմաններ։ Նպատակն ազնիվ է եւ անքննելի։ Դրան հասնելու պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր կլինեն, բնական է, բայց դա արդեն մանրուք է։

 

Ուրեմն հայ տղամարդը պարտավոր է այնպես անել, որ ոչ մի հայ կնոջ աչքերում երբեք արցունք չհայտնվի։ Ուրեմն իրար դեմ պայքարելիս հիշենք, որ ցանկացած տղամարդ որեւէ կնոջ համար միակն է, նշանակում է՝ պայքարը պետք է լինի ազնիվ եւ չպետք է լինեն անդառնալի կորուստներ։

 

ԵՐԿԻՐ