|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչիի` փետրվարի 16-17-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդ այցելելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու կապակցությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով թուրքական «Անադոլու» գործակալությունը զանգահարել է Չինաստանի արտգործնախարարություն:
Հարցին, թե նախարարի այցն արդյո՞ք չի նշանակում, որ Չինաստանն իր դիրքորոշումը փոխել է Հայոց ցեղասպանության հարցում, արտգործնախարարությունից պատասխանել են, որ Չինաստանի համար երկու երկրներն էլ համարվում են բարեկամ եւ հավասարապես արժանի են ուշադրության: