Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Այս տարի լսողության հետ խնդիրներ ունեցող մոտ 10 երեխա անվճար կվիրահատվի «Փյունիկ» եւ Caro and Co ընկերության համատեղ ծրագրով:
«Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն ասաց, որ կվիրահատվեն մինչեւ 3 տարեկան երեխաները:
«Ծրագիրը երկարաժամկետ է, արդեն ընտրել ենք 3 երեխա: Շուտով կսկսվի դրամահավաքը եւ ընթացքի մեջ կլինեն աշխատանքները»,- նշեց նա:
Caro and Co ընկերության սեփականատեր եւ գործադիր տնօրեն Ռոզա Ալփերթը (նաեւ The sound world ՀԿ հիմնադիր) նշեց, որ դրամահավաքն իրականացվելու է բոլոր երկրներում: Նա կատակով նշեց նաեւ, որ եթե հարկավոր լինի, ինքը Ադրբեջանի նախագահին էլ կհամոզի, որ գումար տրամադրի հայ երեխաների վիրահատության համար:
«Ռուսաստանում արդեն բազմաթիվ երեխաների ենք վիրահատել: Ասեմ, որ լսողության խնդիրներ ունեցող երեխաները հիմնականում շատ տաղանդավոր են լինում, եւ վիրահատությունից հետո ուղղակի լսող Բեթհովեն են դառնում»,- ասաց տիկին Ալփերթը:
Նշենք, որ երեխաների ընտրությունը կատարվելու է` ելնելով վերջիններիս ընտանիքների սոցիալական վիճակից: