Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտին-Փաշինյան-Ալիև՝ հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել էր հանդիպման հետ կապված մի շարք հարցեր: Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու՝ Ռուսաստանի ջանքերին:
Արդյոք կարելի՞ է ասել, որ Մակրոնը Արցախի հարցում մտնում է խաղի մեջ, 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ ապագայում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը լինի միակը:
«Մակրոնը ցանկանում է և փորձում համոզել Պուտինին, որ նաև Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցի միասնական լուծման պահպանումը: Մակրոնը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հստակ լինի՝ դեպի անկախություն, և, որ պետք է այն ճանաչի միջազգային համայնքը: Ըստ Մակրոնի՝ որոշ տարածքների մասին, որ Ադրբեջանն ուժով է գրավել, ոչ թե օրինական մեթոդներով՝ խախտելով հրադադարը, պետք է նորից խոսվի: Իսկ ընդհանրապես պետք է քաջալերել ֆրանս-ռուսական համագործակցությունը»,- նշեց նա: