|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
2010 թվականի վերջին Չինաստանի բնակչության թիվն անցել է 1,34 մլրդի սահմանը: Այդ տվյալներն այսօր հրապարակել է ՉԺՀ պետական վիճակագրական վարչությունը:
Անցյալ տարվա նոյեմբերին երկրում անցկացվել է 6-րդ համաժողովրդական մարդահամարը: Դրա վերջնական տվյալները կհրապարակվեն այս տարվա ամռանը:
Մարդահամարի անցկացման ընթացքում խնդիր է դրվել ոչ միայն պարզել բնակչության թիվը, նաեւ տվյալներ հավաքել կրթության մակարդակի, սեռերի հարաբերակցության, բնակչության զբաղվածության, մահացության, բնակարանային պայմանների եւ այլնի վերաբերյալ:
Ի դեպ, մարդահամարի անցկացման ընթացքում գրանցվել են նաեւ այդ ընթացքում Չինաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները: