կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-26 10:39
Հասարակություն

Բալասանյանը հերքում է

Բալասանյանը հերքում է

Միսակ Բալասանյանը` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդին, հերքում է այն լուրը, թե Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի տուժողներն իր թիկնապահներն են:

 

«Բալասանյան ընտանիքի որեւէ անդամ թիկնապահներ չի ունեցել: Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ գործարանի տարածքից դուրս: Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի աշխատակիցների հետ, այլ կողմնակի անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի մոտ դանակահարություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 29-ամյա մի երիտասարդ: Դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 24-ին` ժամը 15-ին:  

 

Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երկու երիտասարդ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 14-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 8 մարդ:

 

Վիճաբանության ընթացքում երկուսը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ: Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ սպանություն կատարողի անձը պարզելու ուղղությամբ: