կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 04:13
Առանց Կատեգորիա

Cosmopolitan-ը` Հայաստանում

Cosmopolitan-ը` Հայաստանում

Մարտի սկզբից հայ ընթերցողին կներկայացվի «Cosmopolitan Հայաստան» ամսագիրը, որին զուգահեռ կգործարկվի www.cosmo.am -ը` ամսագրի օնլայն տարբերակը: Սա ամսագրային բիզնեսի ամենաճանաչված բրենդերից մեկի առաջին մուտքն է Հայաստան, ինչը նոր չափորոշիչներ կարող է բերել հայաստանյան մեդիա ոլորտ:

 

«Սա բոլորովին այլ որակի լրագրություն է, որի հայկականացումը փոքր-ինչ դժվար, բայց չափազանց հետաքրքիր աշխատանք է»,- PCNews-ի հետ զրույցում հայտնեց www.cosmo.am-ի խմբագիր Շուշան Հարությունյանը` նշելով, որ «Cosmopolitan Հայաստանի» օնլայն տարբերակն ու տպագիր ամսագիրն տարբեր են լինելու` միևնույն ժամանակ խստագույնս պահպանելով Cosmo հրատարակությունների էթիկական և ֆորմատային առանձնահատկությունները:

 

Նա նաև հայտնեց, որ հայկական Cosmo-ի ինտերնետային տարբերակը ակտիվորեն ներգրավված է լինելու սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Twitter-ն ու Facebook-ը, ունենալու է բազմահեղինակ բլոգներ, ինտերակտիվ ու ամենօրյա թարմացմամբ վիդեո և աուդիո նյութեր: Կայքը կունենա նաև iPad–ի համար նախատեսված ներդիր, ինչպես նաև հասանելի կլինի բջջային հեռախոսներին: Facebook-ում արդեն հնարավոր է միանալ հայաստանյան խմբին (http://www.facebook.com/CosmoAM), իսկ Twitter-ում դառնալ հետևորդ (http://twitter.com/CosmoAM):

 

Հիշեցնենք, որ կանանց համար նախատեսված Cosmopolitan-ը աշխարհում ամենաշատ վաճառվող ամսագիրն է, որը լույս է տեսնում 1886 թվականից: Այն ունի 63 միջազգային հրատարակություն և տպագրվում է 34 լեզվով` տարածվելով ավելի քան 100 երկրում: