կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 01:26
Մշակույթ

Բերաններս բաց է մնալու

Բերաններս բաց է մնալու

 

Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4

Հինգ տարի շարունակ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրվում էր «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը տեղի էր ունենում Կրեմլի Մեծ դահլիճում: Այս տարի եւս այն տեղի կունենա նույն դահլիճում, սակայն այս անգամ եթեր կհեռարձակվի «Արմենիա TV»-ի եթերով:

 

Փոխվել է նաեւ մրցանակաբաշխության կազմակերպիչների խումբը: Նախորդ տարիներին «Տաշիր գրուպ»-ը համագործակցում էր Armenia Production-ի հետ եւ գլխավոր կազմակերպիչներն էին Վալերի Սաարյանն ու Սամվել Գրիգորյանը: Այս տարի, սակայն, Armenia Production-ն անցկացնելու է իր սեփական` Armenia մրցանակաբաշխությունը: Երկու կողմն էլ, ամեն մեկն իր հերթին, նշում է, որ  ինքն է հրաժարվել մյուսից:

 

Իսկ այս տարվա «Տաշիրը» կազմակերպելու են Tashir Media-ի գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը եւ գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը, ովքեր  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին այս տարվա մրցանակաբաշխության մասին:


Մարկ Սաղաթելյանը նշեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է հայկական մշակույթում ավանդ ունեցող արվեստագետների մեծարման եւ  նոր անունների բացահայտման վրա: Հյուրերի շարքում են լինելու Gipsy King-ի մենակատար Մանոլոն,  Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն եւ Comedy Club-ը` ողջ կազմով:

 

Փոխվել է մրցանակ-արձանիկի տեսքը: Բացի արձանիկից, լինելու են նաեւ այլ մրցանակներ, ի դեպ, ըստ որոշ լուրերի, բնակարան Երեւանում: Այս լուրի առնչությամբ բանախոսներն ասացին, որ մեկնաբանություններ դեռ չեն տալիս:

 

Նրանք նաեւ տեղեկացրին, որ կրճատվել է մրցանակաբաշխության տեւողությունը, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ վեց ժամը չափազանց երկար է թե' հեռուստադիտողի, թե' հանդիսատեսի համար:

 

Վերջում Մարկ Սաղաթելյանը հավելեց, որ սպասվում  են աննախադեպ անակնկալներ. «Այնպես որ, ժողովրդական լեզվով ասած, բերաններդ բաց է մնալու»:


Թե կոնկրետ ինչից «բերաններս բաց կմնան», պարոն Սաղաթելյանը չպարզաբանեց: Հուսանք` միայն հաճելի զարմանք կլինի: