|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` փետրվարի 16-ին Լ.Տեր-Պետրոսյանի կինն ու որդին Երեւան-Լոնդոն-Լոս Անջելես չվերթով մեկնել են ԱՄՆ՝ երկար ժամանակով։ Ինչո՞ւ Լ.Տեր-Պետրոսյանը որոշեց հեղափոխական շարժման համար կարեւոր այս փուլում երկրից հեռացնել հարազատներին։
Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է. Տեր-Պետրոսյանը ծրագրում է կտրուկ սրել իրավիճակը երկրում, պատկերացնում է դրա հետեւանքներն ու վտանգավորությունը, ուստի սպասվող «խառը օրերին» չի ցանկանում երկրում թողնել ընտանիքի անդամներին։ Չի բացառվում, որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը արտերկիր ուղարկի նաեւ իր ընտանիքի մյուս անդամներին։
Չէ՞ որ սկսելով ակտիվացման նոր փուլ` ՀԱԿ-ը մտադիր է այն ավարտել հերթական քաղաքացիական ընդվզումներով ու բախումներով, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։