կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 01:14
Հասարակություն

Ձվային պատերազմ

Ձվային պատերազմ

Հայաստանում վաճառվող ձուն կրկին Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի ուշադրության կենտրոնում է:

 

Գրեթե ամբողջ հանրապետությունում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպությունը տարբեր սուպերմարկետներում ու խանութներում հայտնաբերել է բուլղարական, պարսկական եւ ռուսական ձվեր, որոնք կա'մ ընդհանրապես մակնշված չեն, կա'մ էլ ժամկետանց են: Եղել են նաեւ ձվեր` նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ժամկետով: Խոսքը ներկրվող հավկիթի մասին է:

 

«Հազիվ էինք մեր շուկան մաքրել, հիմա էլ բերել, ժամկետանց ձվերը են լցրել... Մեր ինչի՞ն է պետք ձու ներկրել, չէ՞ որ մենք ունենք հզոր տնտեսություն, ու դրանով, փաստորեն, խեղդում ենք մեր տնտեսությունը: Այսօր մեր խոշոր արտադրողներից ոմանք իրենց հավերին մորթում ու վաճառքի են հանում, ասում են` դե լավ ա, էլի, կզբաղվենք ներկրումով, ներկրումն ավելի շահավետ է»,- նկատեց տիկին Հակոբյանը:

 

Ի դեպ, ձվի շուկայի զարգացումները, սկսած դեկտեմբերից, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը համարում է ներկրողների բլեֆը, ինչին նպաստել են նաեւ որոշ սուպերմարկետներ, որոնց անունները տալ Մ. Հակոբյանը չցանկացավ. «Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչու անուններ չենք տալիս, այսօր պետական կառույցները վախենում են անուններ տալ ինչ-որ մարդկանց, մե՞նք ինչի պիտի տանք: Հա, ասենք` գիտենք, բայց մենք մեզ հարվածի տա՞կ դնենք»:

 

Մելիտա Հակոբյանի խոսքով` իրենց կազմակերպությունը բավական շատ ահազանգեր է ստացել ձվից թունավորման դեպքերի մասին:

 

ԵՐԿԻՐ-ի թղթակիցը եւս մայրաքաղաքի մի շարք խանութներում հունվար ամսվա արտադրության հավկիթներ հայտնաբերեց, մինչդեռ հայտնի է, որ ձուն հարկավոր է պահել ոչ ավել, քան 10-12 օր: