|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գ. Սահակյանը նշեց, թե Հանրապետականը տարիներ շարունակ իր կեցվածքով կարողացել է ապացուցել, որ քաղաքական որոշումներ կայացնելիս երբեք սայթաքումներ չի արել:
Նա ասաց, թե ՀՀԿ-ն այն ամենամեծ քաղաքական ուժն էր, որի շնորհիվ երկրի նախագահը հնարավորություն ունեցավ իրականացնելու իր ծրագրերը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ունի իր մասն ու բաժինը պետության` վերջին 10 տարիների ձեռքբերումներում. «Համագործակցության շրջանակներում մենք կարողացել ենք համատեղ աշխատել եւ քաղաքական հարցերին փորձել ենք համապատասխան լուծումներ տալ: Կոշտ է ասված, որ Հանրապետականի ցուցակները, փաստորեն, «դոբրոներով» են առաջացել»:
Գալուստ Սահակյանը նաեւ նշել է, որ ՀՀԿ-ն մրցավարներ չի ունեցել եւ չի էլ ունենալու: