Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մանկապղծությունը պետք է պատժվի դրակոնյան ձեւով. այսօրվա ԱԺ նիստում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը: Նա մեջբերեց մամուլի հրապարակումներ, որոնք վերաբերում են մեր երկրում մանկապղծության գրեթե անպատժելիությանը:
Դատական դեպարտամենտի տվյալներով` 2009 թվականին սեռական հանցագործությունների զոհ է դարձել 100 անչափահաս, եւ սա միայն սառցակտորի երեւացող մասն է: Նման հանցագործություններն ունեն լատենտային բնույթ, այսինքն` հաճախ հենց ծնողներն են թաքցում դեպքը` հասարակությունում իրենց երեխային «չանվանարկվելու» համար:
Այս հանցագործությունների հեղինակները պատժվում են քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, որով սահմանված պատիժը 100 հազար դրամ տուգանքն է եւ մինչեւ 2 տարի ազատազրկումը:
Սակայն Վիկտոր Դալլաքյանը ԱԺ նիստում հանդես եկավ առաջարկությամբ, որ տուգանք պատժաձեւը հանվի հոդվածից, իսկ ազատազրկման չափը սահմանվի 3-5 տարի:
Վ. Դալլաքյանը նշեց նաեւ, որ եվրոպական մի շարք երկրներում, ինչպեսեւ ԱՄՆ ինը նահանգներում, բացի ազատազրկումից, հանցագործին քիմիական կամ ֆիզիկական ճանապարհով ամորձատում են: Սա այն դեպքն է, երբ մեղավորները պետք է իրենց արարքին համապատասխան պատժվեն:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։