|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի զինված ուժերի պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2011» զորավարժությանը վերաբերող նախնական քննարկումներին:
Փետրվարի 8-9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին, ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի, մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ միացյալ շտաբի և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: