Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Առողջապահության համակարգում, ինչպես նաեւ քաղաքական շրջանակնելորւմ տեւական ժամանակ խոսվում էր, որ Հարություն Քուշկյանը մի կլինիկա էլ Սոչիում ունի: Ավելին` «ՀԺ»-ի 2010-ի նոյեմբերի 13-ի համարում մենք գրել էինք, որ, ըստ հավաստի տեղեկություններ, Հարություն Քուշկյանը այդ օրերին այցելել էր Սոչի եւ մասնակցել իր նորակառույց հիվանդանոցի բացմանը, սակայն նախարարի այցը եւ նրա նոր բիզնեսի շահագործումը գաղտնի է պահվել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սոչիի իր հիվանդանոցում գործերը կարգավորելու համար առողջապահության նախարարն օրերով այնտեղ է գործուղում իրեն պատկանող «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վարիչներին: Այն, որ ՀՀ առողջապահության նախարարը թաքնված օլիգարխ է, մենք մի անգամ արդեն գրել ենք:
2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրում նշված է, որ Քուշկյանը առանձնատներ ունի Նորքում, հանգստյան գոտի` Դիլիջանում, բաժնետոմսեր` «Դուբրավա» ՍՊԸ-ում և «Հարտիգս» հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, նրան է պատկանում Նոր Նորքի «Արմա» հյուրանոցային համալիրը և այլն, և այլն:
Եթե հիշենք նաև ժամանակին (2009թ.) Վերահսկիչ պալատի կողմից առողջապահության նախարարությունում հայտնաբերված միլիոնավոր դրամների չարաշահումները և այն բոլոր դժգոհությունները, որ կան ՀՀ առողջապահության համակարգում, բոլոր հարցերը, թե որտեղից Հարություն Քուշկյանին այդքան փող, որ Սոչիում էլ է կլինիկա բացել, կարելի է փակված համարել: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Քուշկյանը նման միակ հայ պաշտոնյան չէ: Իշխող կոալիցիան ներկայացնող գրեթե բոլոր պաշտոնյաներն էլ խոշոր կապիտալ ունեն արտասահմաններում` սկսած բիզնեսից, վերջացրած առանձնատներով: