Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Օրեր առաջ Երիտասարդական մետրոյի հարակից գետնանցումը դատարկվել է վերակառուցման նպատակով։ Երևանի քաղաքապետարանը տեղի գրավաճառներին առաջարկել է տեղափոխվել կա'մ «Մալիբու» սրճարանին հարող գետնանցում, կա'մ` Իսահակյան-Մաշտոցի պողոտա գետնանցումում:
Երիտասարդական մետրոյի գետնանցումում շինարարական աշխատանքները սկսվել են. գրավաճառները դեռ չեն տեղափոխվել ոչ մի տեղ, նրանք սպասում են, որ քաղաքապետարանն կկատարի իրենց ցանկությունը: «Ասում են` գնացեք պրոսպեկտի գետնանցում, բայց ընդեղ ուսանողը կգա՞ հասնի: Երկու երեխա ունեմ, ի՞նչ անեմ, գնամ գողություն անե՞մ, որ տուն պահեմ: Գիտե՞ք` ինչքան գրքեր ունեմ. բա դրանք ինչ անեմ: Թե ի՞նչ ա ուզում քաղաքապետարանը սրանով մեզ ցույց տալ, չգիտեմ, բայց վերջին ճարը խոպան գնալն ա լինելու»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց գրավաճառներից մեկը:
Ի դեպ, գրավաճառները ցանկանում են, որ իրենց տրամադրեն կա'մ Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից տարածքը, կա'մ էլ` Երիտասարդական մետրոյի մոտ գտնվող վերգետնյա կանաչապատ հատվածը, սակայն քաղաքապետարանը չի համաձայնում:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։