Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին որոշումը չի համապատասխանում մեր շահերին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարծում եմ, հասկացել է, որ ենթահանձնաժողովը խանգարելու է իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք ընտրություններին, նա հավաստեց, որ Դաշնակցությունն արդեն չերևացող աշխատանքներ է տանում ընտրությունների համար:
«Դաշնակցությունն այն կառույցն է, որի ձայներն ընտրությունից ընտրություն ավելանում են: Մենք ընտրություններում սև PR չենք անում: Ղարաբաղում վերջին ընտրություններում 30 տոկոս ենք հավաքել, եթե այստեղ էլ այդքան հավաքենք` ես անձամբ ուրախ կլինեմ»,- ասաց պարոն Կարապետյանը: