կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-07 10:39
Տարածաշրջան

Լիբանանի ընտրություններում խորհրդարան է անցել ՀՅԴ-ի կողմից առաջադրված 3 թեկնածու

Լիբանանի ընտրություններում խորհրդարան է անցել ՀՅԴ-ի կողմից առաջադրված 3 թեկնածու

Երեկ Լիբանանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում առաջադրված 6 հայ պատգամավորների թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան:

Ըստ «Ազդակ»-ի` 4 թեկնածուներն առաջադրվել էին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից: Պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին վերընտրվել է, իսկ Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ։ Սերժ Չուխատարյանը չի անցել խորհրդարան։

Նշենք, որ Լիբանանի խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցել է ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածու։