Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՅԴ-ն կողմ է երկպալատ խորհրդարանի ստեղծմանը: Դաշնակցության ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդ թեման վաղուց է արծարծել, ոչ միայն հրապարակային, այլեւ տարբեր հանդիպումների ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Կարապետյանի կարծիքով` նրանք, ովքեր մերժում են այս գաղափարը, մեր թշնամուն են աջակցում, քանի որ մեկ Թուրքիան է դրան դեմ, մեկ էլ` այդ մարդիկ: Այժմ քննարկվում է զինվորական օմբուդսմենի հարցը` չնայած, ինչպես նշեց պարոն Կարապետյանը, նախկին օմբուդսմենն ընդդիմացել է եւ ասել, որ դրա կարիքը չկա:
«Այդպիսի սահմանափակում` թե ինչ հրաման իրավունք չունի հրամանատարը տալ, հիմա չկա, ինչ ուզում են` անում են. զինվորի արժանապատվությունը վիրավորող ցանկացած հրաման հրամանատարն իրավունք չունի տալ»,- նշեց Հ. Կարապետյանը: