կարևոր
526 դիտում, 9 ժամ առաջ - 2025-02-06 16:33
Քաղաքական

Ցանկացած ճանապարհ, որ կներառի «միջանցքի» տրամաբանություն մենք դրան դեմ ենք․ Իրանի դեսպան

Ցանկացած ճանապարհ,  որ  կներառի «միջանցքի» տրամաբանություն մենք դրան դեմ ենք․ Իրանի դեսպան

«Նախկինում Ադրբեջանն Իրանի տարածքով հաղորդակցության ուղի ունեցել է։ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիներն ավելի մոտեցան և՛ Հայստանի սահմանին, և՛ մեր սահմանին»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Իրանի տարածքով  բեռնափոխադրումներ կատարելու Ադրբեջանի հայտարարությանը։

«Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Նոր ճանապարհի կառուցումից հետո, ադրբեջանական բեռնատարները կարող են նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,-ասաց դեսպանը։
Նա նշեց, որ այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Դա տրանսպորտային երթուղի է։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Մեհդի Սոբհանին ասաց, որ դեմ չեն դրան, եթե այն իրականացվում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո։

«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։