Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարողացել է թիմի ֆուտբոլիստներ Արիեն Ռոբենի և Թոմաս Մյուլերի վեճի մեջ անգամ դրական բան տեսնել, այս մասին տեղեկացնում է «Sport1.de»-ն:
Ռոբենին դուր չէր եկել Մյուլերի պահվածքը Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Վերդերի» հետ խաղի ժամանակ: Հանդիպումն ավարտվել էր մյունխենցիների օգտին` 3:1: Երկրորդ խաղակեսի ժամանակ հոլանդացի կիսապաշտպանը Գերմանիայի հավաքականի հարձակվողի կոկորդից էր բռնել այն բանից հետո, երբ գերմանացին ժեստերով ցույց էր տվել, թե Ռոբենը չպետք է խաղադաշտում եսասիրաբար գործի:
«Ւնձ համար այս կոնֆլիկտում դրական բան կա. կատարվածը վկայում է, որ թիմն ապրում է, խաղացողները շփվում են միմյանց հետ: Իմ ժամանակ խաղադաշտում ֆուտբոլիստների վեճերը սովորական էին և օրինաչափ: Այդ ամենը խաղի անբաժանելի մասն է»,- ասել է Բեկենբաուերը: