|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նախքան երկրի ընդերքում նավթի պաշարների սպառվելը լցակայանների տարողությունները կլցվեն վառելիքի նոր տեսակով: Խոսքը սինթետիկ բենզինի մասին է:
Բրիտանական Cella Energy ընկերության մասնագետների կողմից մշակված վառելիքի այս նոր տեսակը ածխածին չի պարունակում եւ այրման ժամանակ թունավոր նյութեր չի արտանետում:
Նորարական արտադրանքի զանգվածային արտադրությունը հնարավոր է սկսվի առաջիկա տասնամյակում: Իսկ դա նշանակում է, որ լցակայաններում բենզինի մեկ լիտրի արժեքը 40 ցենտից պակաս կլինի: Բնականաբար, այդօրինակ վառելիքի ինքնարժեքը բացարձակապես կախված չի լինի միջազգային շուկայում նավթի գնի տատանումներից: