|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արդեն բոլորի համար ակնհայտ է, որ գործող իշխանությունները զբաղված են բացառապես շոուներ բեմադրելով:
Երեկվա շոուի սցենարը վերաբերում էր սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի գնի մասնակի սուբսիդավորմանը:
Կառավարությունն իր արտագնա նիստում որոշեց այդ ընտանիքներին մասամբ սուբսիդավորել գազի գինը: Մեկ տարվա ընթացքում յուրաքանչուր անապահով ընտանիք մեկ խմ գազի դիմաց կվճարի ոչ թե 132, այլ 100 դրամ: Բայց լիմիտը 300 խորանարդ մետրն է: Այսինքն` եթե ընտանիքը դրանից ավելին կգտագործի մեկ տարվա ընթացքում, ապա ավել օգտագործածի դիմաց կվճարի 132 դրամ 1 խմ-ի դիմաց:
Արդյունքում ստացվում է, որ յուրաքանչյուր ընտանիք կստանա տարեկան 9600 դրամի զեղչ: Այսինքն` անապահով ընտանիքները ամսական 800 դրամի անվճար գազ կստանան: Հասկանո՞ւմ եք` 800 դրամի:
Եվ այս որոշումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ժամանակ որակեց որպես «սոցիալական լորջ միջոցառում»: