Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Բանավեճը ծավալվեց ավիատոմսերի գների հարցի շուրջ:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին, որ եթե Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ապա ավիատոմսերի արժեքը փոխվելո՞ւ է: Հստակ պատասխաններ չստանալով` նա նշեց, որ դեմ է այդ օրենսդրական նախաձեռնությանը:
«Լուրջ կրակի հետ ենք խաղում. հիմա գնում ենք Եվրոպա՞, թե՞ Մաքսային միություն: Եթե դեռ ինքներդ համոզված չեք, թե ուր եք գնում, ուրեմն կողմնացույց վերցրեք: Այդպես չի կարելի, դուք ինձ հստակ պատասխաններ չեք տալիս»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ, անկախ այն բանից՝ ԵՄ են գնալու, թե` ՄՄ, բոլոր օրենսդրական նախաձեռնությունները միայն ԱԺ վավերացումից հետո են ուժի մեջ մտնելու:
Yerkir.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանն իր տարակուսանքը հայտնեց, որ ամիսներ հետո Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, սակայն ոչ ոք հստակ պատասխան չի տալիս, թե ինչպես են այդ ամենի համատեքստում ձևավորվելու ավիատոմսերի գները:
«Հիմա ես իրենց պատասխաններից հասկանում եմ, որ չեն միանալու Մաքսային միությանը: Եթե մի բան գիտեն, թող մեզ ասեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը: