|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ազգային ժողովում շարունակվում է «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի» օրենքի նախագծի քննարկումը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, շարունակելով նախորդ օրվա ելույթը, նշեց, որ թեև միջազգային կանոններից է բխում ցանկացած աշխատավարձի բարձրացում, սակայն այն հանգեցնելու է գնաճի, ինչն էլ, ազդելով խոցելի խավերի սոցիալական վիճակի վրա, առաջացնելու է սոցիալական լարվածություն:
«Խոցելի շերտերի հիման վրա սոցիալական լարվածության մեծացումը բացասական է գնահատվում: Ուզո՞ւմ եք բարձրացնել աշխատավարձերը, ուրեմն կրճատեք պետական ապարատի քանակը, ստվերը, մենաշնորհը»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը համաձայն չէ, որ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կկրճատի կոռուպցիան, քանի որ կոռուպցիայի կրճատման համար քաղաքական կամք է հարկավոր: «Դատավորների աշխատավարձերն ամենաբարձրն են, բայց ցույց տվեք ավելի կոռումպացված ոլորտ, քան դատական համակարգն է»,- նշեց նա: