Իսպանական Կատալոնիայում անտառային խոշոր հրդեհների պատճառով առնվազն 800 մարդ է տարհանվել: Կրակը ոչնչացրել է ավելի քան 1000 հեկտար անտառ եւ գյուղատնտեսական ցանքատարածություններ: Չնայած եղանակային պայմանների բարելավմանը, հրշեջ ծառայություն առայժմ չի կարողանում վերահսկել իրավիճակը:
Ավելի վաղ անտառային հրդեհներ էին բռնկվել իսպանական այլ շրջաններում` Անդալուզիայում, Գալիսիայում եւ Աստուրիայում: