Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
90 առաջ այսօրը` հունվարի 21-ին, աշխարհ եկավ 20-րդ դարի հայ լավագույն կոմպոզիտորներից մեկը` Առնո Բաբաջանյանը: Նրա երգը հնչում էր ամենուր: Ազգայինը, դասականն ու ժամանակակիցը միաձուլված էին նրա երաժշտության մեջ: Ինքը` Բաբաջանյանը, իր երաժշտության մասին ասում էր. «Լավագույն երգս դեռ նոր պիտի գրեմ...»:
Մշակույթի նախարարությունը 2011-ը հայտարարել է Բաբաջանյանական տարի, սպասվում են տարբեր միջոցառումներ, գիտաժողով եւ դաշնակահարների մրցույթ: Իսկ այսօր միջոցառումները կսահմանափակվեն միայն նրա արձանին եւ շիրիմին այցելություններով:
Այսօր, Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված մամլո ասուլիս էին տվել սցենարիստ, պրոդյուսեր Մարկ Պողոսյանը եւ երաժշտագետ Նելի Ավետիսյանը: Մարկ Պողոսյանը Բաբաջանյանական ֆոնդի օժանդակությամբ ֆիլմ է նկարահանել, որը հավանաբար էկրան կբարձրանա մեկ ամսից: Գումարի սղության պատճառով, ֆիլմը դեռ մոնտաժված չէ:
«Մեր Առնոն... ու նրա մասին» ֆիլմում Բաբաջանյանի կյանքի եւ գործունեության մասին հիշողություններ են պատմում Իրոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդրա Պախմուտովան, Եվգենի Եվտուշենկոն, Կոնստանտին Օրբելյանը եւ ուրիշներ:
Հուսանք, որ Բաբաջանյանական տարում շատ կլինեն Բաբաջանյանական օրերը: