Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է թուրքական հայցը: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է դատարանի՝ որոշումը, որը «հաստատել է առաջին դատարանի որոշումն առ այն, որն արգելում է թուրքերի կողմից Ցեղասպանության ժխտման թեման ներառել հանրակրթական դպրոցներում»: «Այս հաղթանակը, թեև լուրջ խոչընդոտ է թուրքական մերժման քարոզարշավի համար, սակայն վերջը չի, որով փորձում են ստիպել մեր երկրին ընդունել իրենց տեսակետից «301 հոդվածը», որը ենթադրում է Ամերիկյան հանրակրթական դպրոցներում Ցեղասպանության մասին քննարկումների լռեցում»,-ասել է Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ գործընթացը սկսվել է 2005թ. ին, երբ թուրք-ամերիկյան ասոցացիայի ջանքերով գործ հարուցվեց Մասաչուսեթսի դատարանում, որտեղ պնդում էին ներառել Հայոց Ցեղասպանության ժխտման թեման ուսումնական ձեռնարկներում: 2009թ, հունիսին, ԱՄՆ-ի շրջանային դատարանը մերժեց գործը պատճառաբանելով, որ ներկայացրած նյութերը բավարար չեն դատարանի համար: 2010թ. Առաջին ատյանի դատարանը ձայների մեծամասնությամբ ևս մերժեց այն:
Ողջ իրավական գործընթացի ընթացքում, Ամերիկայի Հայ Դատը համագործակցել է Իռլանդիայի իմմիգրացիոն կենտրոնի, Հրեաների՝ «հանուն օրենքի և հասարակության» շարժման, «NAACP-ի», Ցեղասպանության ուսումնական ծրագրի և Զորյան ինստիտուտի հետ, Մասաչուսեթսի դարարաննին կոչ անելով մերժել գործը:
Այս գործը դիտվում է, որպես Թուրք-Ամերիկյան խմբերի մեծ ռազմավարություն, որը նպատակաուղղված է խայտառակել մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք զբաղվում են Հայոց Ցեղասպանության հարցերով, օգտագործելով իրավական դաշտը,: Ամենավերջին գործը եղավ Թուրքիայի կոալիցիայի ներկայացուցիչների գործն ընդդեմ Մինեսոտայի համալսարանի, որպեսզի Հոլոքոստի դասընթացների այցելուներին զգուշացնեն, Հայոց Ցեղասպանությունը ժխտող կայքերի մասին: