|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքական դատարանը երեքշաբթի օրը մերժել է հայ համայնքի` Կ.Պոլսի հայոց նոր պատրիարք ընտրելու վերաբերյալ հայցը: Հայտարարվել է, որ դա ատյանի իրավասություններից դուրս է:
Նախաձեռնող խումբը, որը բաղկացած է հայ համայնքի պատասխանատուներից, չի ընդունում Ստամբուլի մարզպետարանի որոշումը, ըստ որի` ծանր հիվանդ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի փոխանորդ է նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Արամ արքեպիսկոպոսն ասել է, որ քանի դեռ Մեսրոպ արքեպիսկոպոսը կենդանի է, նոր պատրիարքի ընտրություն չի լինի: «Սա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու օրենքն է: Ես ժամանակավորապես եմ միայն կատարում այդ պարտականությունները: Ովքեր ընդդիմանում են, ասեմ, որ դրանով լարվածություն ու անարգանք են ցուցաբերում, որը թուլացնում է պատրիարքությունը: Մարդիկ պետք է համբերատար լինեն»,- հորդորել է նա:
Ինչ վերաբերում է պատրիարքի առողջությանը, ըստ Աթեշյանի, բժիշկները հույս չեն տալիս. «Մեզ մնում է միայն սպասել հրաշքի»: