|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Մենք սովորել ենք ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի հետ: Գրեթե բոլորս ծառայել ենք բանակում եւ մինչեւ օրս չենք աշխատում: Աղասին ընդհանրապես դասերին չէր մասնակցում եւ քաղաքապետ հոր փողերով ավարտեց, բայց անգրագետ մնաց: Նրա փողերով էլ անմիջապես աշխատանքի անցավ, արագ պաշտոններ փոխելով, բանակից ազատվեց` որպես ընկնավոր: Հարց է առաջանում, եթե հիվանդ է, դատավոր աշխատելու իրավունք չունի: Եթե շինծու հիվանդ է, պետք է դատվի, այլ ոչ թե ուրիշներին դատի: Երեւան-Աշտարակ խճուղում ունի կազինո, ամբողջ օրն այնտեղ է: Հավանաբար դատերը կայանում են կազինոյում: Չար լեզուներն ասում են, որ մյուս եղբայրը եւս բանակում չի ծառայել: Ահա թե որտեղ է կոռուպցիան եւ կադրային քաղաքականությունը»:
Այս նամակը ստորագրված է`«Մի խումբ անգործ համակուրսեցիներ»