|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1820 թվականին Վանում: Եղել է հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող:
Կաթողիկոսը մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։
Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել նաև հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։ Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։
Վանեցին նաև գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները:
«Ներքին անհամերաշխությունն ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»,- ասել է Խրիմյան Հայրիկը: