Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Իրանը մտադիր է անկացնել հունվարի 21-22-ը Ստամբուլում սպասվող բանակցությունները միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) հետ անցկացնել «կառուցողական մթնոլորտում»: Այս մասին Անկարայում Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնակատար Ալի Ակբար Սալեխին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ Անկարան Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման կողմնակից է:
Դավութօղլուն Սալեխիին տեղեկացրել է նաեւ Եվրահանձնաժողովի արտասահմանյան գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցչի Քեթրին Էշտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ: Այս հադիպումը նվիրված էր ստամբուլյան բանակցությունների պատրաստմանը Իրանի հետ:
«Վեցյակը» 2003-ից ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ ձգտում է հասնել նրան, որ Իրանը կանգնեցնի ուրանի հարստացման աշխատանքները:
ԱՄՆ-ն եւ մի շարք Արեւմուտքի երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենքի պատրաստման մեջ: Իրանը բոլոր մեղադրանքները մերժում է, ասելով, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես իր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: