|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
BRICS-ի երկրները կոչ են արել հետևել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և լիարժեք ապահովել մարդասիրական հասանելիությունն այդ հատվածում։ Այս մասին ասվում է Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարմանը և կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել հրադադարի պահպանումը և Գազայի հատված մարդասիրական օգնության լիարժեք ու անարգել մուտքը», – նշվում է փաստաթղթում։