կարևոր
502 դիտում, 48 րոպե առաջ - 2026-09-13 11:23
Աշխարհ

ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում շարունակում է աճել. Պուտին

ԲՐԻԿՍ-ի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում շարունակում է աճել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի նիստում հայտարարել է, որ աշխարհում շարունակում է աճել հետաքրքրությունը միավորման գործունեության նկատմամբ։

«Բազմաթիվ երկրների համար գրավիչ են ԲՐԻԿՍ-ի հիմնարար արժեքներն ու գաղափարները, այդ թվում՝ անկախ քաղաքական ուղուն նվիրվածությունը։

Պուտինի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ը հանդես է գալիս բոլոր երկրների համար սոցիալական և տնտեսական զարգացման հավասար ու անսահմանափակ հնարավորությունների օգտին և ակտիվորեն մասնակցում է ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։

ԲՐԻԿՍ-ի երկրների տնտեսությունների փոխլրացումն միավորման զարգացման հիմնական ռեսուրսն է։ Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի երկրներում բնակչության աճի տեմպերը տարեցտարի ավելանում են, իսկ միավորման շրջանակում ներքին առևտրի ծավալն արդեն հասել է 1,2 տրիլիոն դոլարի,-ասել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ նոր ներդրումային հարթակը հնարավորություն կտա երկարաժամկետ կապիտալ ներգրավել ոչ միայն ԲՐԻԿՍ-ի երկրներ, այլև գործընկեր պետություններ։