|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«4 տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ:
Ադրբեջանն այս պահին էլ շարունակում է օգտագործել իր՝ ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու, ռազմավարական կարևորության ունեցող դիրքերում գտնվելու հանգամանքը՝ ճնշում գործադրելով և իրավիճակ թելադրելով բանակցային գործընթացում:
Թեև ՀՀ գործող իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումն ու դրա բերած դառը հետևանքները, դրանից պատկերը չի փոխվում:
Հավերժ փառք ու խոնարհում այդ մարտերի ընթացքում նահատակված մեր հայրենակիցների հիշատակին»: